Tuesday, February 22, 2011

Հայտնի է Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան պահին` հունիսի 25-ին, օրգանիզմը պարունակել է «Պրոպոֆոլ» տեսակի ցավազրկող դեղամիջոցի չափաքանակ: Այս մասին նշվում է Հյուսթոնում (Տեխասի նահանգ) հրապարակված դիահերձման դատաբժշկական եզրակացության մեջ:
«ИТАР-ТАСС» գործակալության հաղորդմամբ, այս փաստաթղթերը առիթ դարձան, որպեսզի դեպքից հետո ոստիկանությունը ևս մեկ անգամ խուզարկություն անցկացնի  Ջեքսոնի անձնական բժշկի`Կոնրադ Մյուրրեյի գրասենյակում:
Մյուրրեյը բժշկական գործունեություն է ծավալում Կալիֆորնիայի, Նեվադայի և Տեխասի նահանգներում, իսկ Ջեքսոնի մահվան օրը եղել է նրա կողքին և «փակ մերսում» է արել սրտի հատվածում, երբ փոփ արքան սկսել է իրեն վատ զգալ: Ջեքսոնի մահվան կասկածյալը հենց Մյուրրեյն է:


No comments:

Post a Comment