Friday, February 18, 2011

Ալբերտ Էինշտեինի 10 ոսկե արտահայտությունները…


1.Մարդը,ով երբեք չի սխալվել,ուրեմն երբեք չի էլ փորձել ինչ-որ նոր բան անել:
Շատ մարդիկ ոչ մի նոր բան չեն անում`սխալ թույլ տալու վախից:Բայց սխալ թույլ տալուց պետք չէ վախենալ:Մասնավորապես մարդը,ով պարտություն է կրել,ավելի շատ կիմանա,թե ինչպես հաղթել,քան նա` ում ամեն ինչ տրվել է միանգամից:
2.Կրթություն-դա այն է,որը մնում է այն բանից հետո,երբ մոռանում ես այն,ինչ սովորեցրել են քեզ դպրոցում:
30 տարի անց դուք հաստատ ամբողջովին կմոռանաք այն,ինչը ձեզ սովորեցրել են դպրոցում:Կհիշեք այն,ինչը դուք սովորել եք ինքնուրույն:
3.Իմ երևակայության մեջ ես ազատ կարող եմ նկարել ինչպես նկարիչ:Երևակայությունը իմացությունից կարևոր է:Իմացությունը սահմանափակ է,իսկ երևակայությունը ներառում է ամբողջ աշխարհը:
Երբ հասկանում ես,թե ինչքան է մարդկության առաջխաղացումը քարանձավային ժամանակներից ի վեր,երևակայության ուժը զգացվում է ամբողջ մեծությամբ:Այն ինչին մենք հասել ենք հիմա,դա մեր նախապապերի երևակայության շնորհքն է:Եվ այն ամենը ինչին մենք կհասնենք ապագայում,կլինի մեր երևակայության շնորհիվ:
4.Ստեղծագործական ձիրքի գաղտնիքը հանդիսանում է սեփական  ոգեշնչման աղբյուրի թաքցնելը:
Ձեր ստեղծագործական կարողության յուրահատկությունը մասնավորապես կախված է նրանից,թե ինչքան լավ կարող եք պահպանել ձեր աղբյուրները:Ձեզ կարող են ոգեշնչել ուրիշ մեծ մարդիկ,բայց երբ դուք այնպիսի վիճակում եք,որ ամբողջ աշխարհը նայում է ձեզ,ձեր մտքերը պետք է առանձնահատուկ երևան:
5.Մարդու արժեքը պետք է որոշվի նրանով,թե ինչ է նա տալիս,այլ ոչ թե նրանով,թե ինչի նա կարող է հասնել:Ջանացեք դառնալ ոչ թե հաջողակ,այլ արժեք ունեցող մարդ:
Եթե դիտարկենք համաշխարհային մարդկանց,ապա կարելի է տեսնել,որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան տվել է այս աշխարհին:Պետք է տալ,որ վերցնելու հնարավորություն ունենաս:Երբ ձեր նպատակը կդառնա արժեքների մեծացումը աշխարհում,ուրեմն դուք բարձրացել եք մի մակարդակ վերև:
6.Գոյություն ունի ապրելու 2 տարբերակ`դուք կարող եք ապրել այնպես,կարծես հրաշք չկա և դուք կարող եք ապրել այնպես,կարծես ամեն բան հրաշք է:
Եթե ապրես այնպես,որ աշխարհում հրաշք չկա,դու կարող ես անել այն ինչ ուզում ես և քեզ խանգարող հանգամանք չի լինի:Եվ եթե դու ապրես այնպես,որ հրաշք կա,ապա դու կարող ես վայելել անգամ կյանքի ամենափոքր դրսևորման գեղեցկությունը:Եթե դու ապրես 2 տարբերակով միաժամանակ,ապա քո կյանքը կլինի հաճելի և արդյունավետ:
7.Երբ ես ուսումնասիրում եմ ինձ և իմ մտածելու ձևը,ես գալիս եմ այն եզրահանգման,որ իմ երևակայական շնորհը ինձ համար ավելի կարևոր է եղել,քան աբստրակտ մտածելու ցանկացած կարողություն:
Այն երազանքները`ինչին,որ դու կարող էիր հասնել քո կյանքում`դա դրական կյանքի կարևոր տարր է:Թույլ տուր քո երևակայությանը ազատորեն տեղաշարժվել և ստեղծել աշխարհ,որտեղ դու կցանկանայիր ապրել:
8.Որպեսզի դառնաս ոչխարների հոտի կատարյալ անդամ,պետք է առաջին հերթին լինես ոչխար:
Եթե դու ուզում ես լինել հաջողակ գործարար,պետք է գործես նույն պահին:Սկսելու ցանկությունը,բայց հետևանքների վախը,ոչ մի լավ բանի չի բերի:Դա ճիշտ է նաև կյանքի մնացած բնագավառներում`հաղթելու համար պիտի խաղաս:
9.Պետք է սովորել խաղի կանոնները,իսկ հետո պետք է բոլորից լավ խաղալ:
Ինքնին ամեն ինչ պարզ է:
10.Շատ անհրաժեշտ է չդադարել հարցեր տալը:Հետաքրքրությունը պատահական չի տրված մարդուն:
Խելացի մարդիկ միշտ տալիս են հարցեր:Հարցրեք ձեզ և ուրիշ մարդկանց,որպեսզի գտնեք լուծումները:Դա ձեզ թույլ կտա իմանալ նոր բաներ և վերլուծել ձեր սեփական աճը:

No comments:

Post a Comment