Thursday, February 24, 2011

33 տարեկան չինացին մահացել է Ինտերնետի Չափից Մեծ Դոզայից


27 օր համաշխարհային ցանցում անցկացնելուց հետո, 33 ամյա Պեկինի բնակիչը մահացել է ինտերնետ-սրճարանում:

Անաշխատանք 33 տարեկան այս տղամարդը, մահացել է երկուշաբթի: Ինչպես պատմում էին սրճարանի աշխատողները, տղամարդը վերջին 27 օրվա ընթացքում չի լքել սրճարանը: Այս ամբողջ ընթացքում նա սնվել է արագ պատրաստման վերմիշելով: Անգամ ամանորյա տոներին (Պեկինի բնակիչները Նոր տարին նշել են լուսնային օրացույցով փոտրվարի 3-ից 8-ը) նա անց է կացրել համակարգչի առջև: Մահացվածության պատճառը պարզ չէ:
Ներկայումս ինտերնետ-սրճարանը, որը աշխատում էր ոչ օրինական, փակվել է ստուգումների համար: Իսկ համակարգչային սարքավորումները առգրաված են:
Վերջին տվյալների համաձայն, Ինտերնետից օգտվողների թիվը Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունում ավելի քան 475 մլն մարդ է: Ինչպես նաև Չինաստանի բոլոր երիտասարդ օգտվողների 14%-ը (ավելի քան 33 մլն մարդ) տառապում են ինտերնետ-կախվածությամբ:

No comments:

Post a Comment