Thursday, February 24, 2011

Մադամ Տյուսոյի թանգարան)))))

Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարանը մեկ տարվա ընթացքում 2 միլիոնից ավելի այցելու է ընդունում: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշները հազարից ավելի են: Առաջարկում ենք նախ ծանոթանալ լեգենդար Մարի Տյուսոյի հետ, այնուհետեւ «այցելել» թանգարանային նմուշներից մի քանիսին:

Աստղերի մասին
Նշանավոր շատ մարդիկ են երազում իրենց թանգարանային նմուշը տեսնել Մադամ Տյուսոյի թանգարանում:Բայց սեփականատերերն իրենք են որոշում, թե աստղերից ովքեր են մոմե քանդակ ունենալուն արժանի: Օրինակ՝ կարմիր հագուստով մոմե Նիկոլ Քիդմանը վերջերս է թանգարանում տեղ գրավել, այն դեպքում, երբ երգչուհի Քայլի Մինոուգը արդեն 4 մոմե կրկնօրինակ ունի: Կամ օրինակ Ջենիֆեր Լոպեսը խիստ վիրավորվել էր: Նրա մոմե քանդակը տեղադրել էին թանգարանում անմիջապես Մարկ Էնթոնիի հետ պսակվելուց հետո՝ հարսանեկան զգեստով, հարսնացուի ծաղկեփնջով, բայց.. առանց փեսացուի: Դրա բացատրությունը եղել էր հետեւյալը «Մարկ Էնթոնին «մոմե կարգավիճակ» ստանալու համար դեռ համապատասխան համբավ չունի»:



No comments:

Post a Comment