Monday, February 21, 2011

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ` Ի ՕԳՈՒՏ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ...

Ըստ վարորդների հետիոտները լինում են 2 տեսակ`խորամանկ ու մեռած:
Նախ տանք ընդհանուր հետիոտն բառի սահմանումը.


Սահմ.`հետիոտնը դա մի էակ է,ում ոտքերը չեն գերազանցում 4-ը և ով գտնվում է երթևեկության կանոններից դուրս:


Հետիոտնը 2 տեսակի է լինում`անվտանգ (հետիոտն,որը գտնվում է գետնանցումում,կիրթ է,վախեցած է) և ոչ անվտանգ…


Ոչ անվտանգները լինում են մի քանի տեսակի…


1.Ցնդած տոտա…



Նկարագրությունը`


Կանանց մի տեսակ`հաճախ 1 կամ մի քանի պայուսակներով:Անցնում է փողոցը արագ,հաստատուն արագությամբ առանց նայելու ոչ աջ,ոչ ձախ և ոչ էլ նույնիսկ առաջ:Հանդիպում են ամենուր:


Պայքարելու միջոցներ`չկա….


2.Թոշակառու


Նկարագրությունը`


Անցնում է ուղիղ հետագծով`մտքում,երբեմն քթի տակ հայհոյելով կառավարությանը:


Պայքարելու միջոցներ`


Տեսնելու դեպքում կանգնել և ճանապարհ տալ,քանի որ սովորեցնել կանոններին արդեն ուշ է,իսկ մեքենայի տակ գցելը`անիմաստ:


3.Ալկաշ անցորդ


Նկարագրությունը`

Հիմնականում արական սեռի է:Քայլում է`տարօրինակ հետագիծ թողնելով,ինչու չէ նաև նյութական: Նա չի ենթարկվում երթևեկության կանոններին,ավելին`նա ինքն իրեն չի ենթարկվում:


Պայքարելու միջոցներ`


Արագությունը փոքրացնել և դանդաղ նրան շրջանցել`պահելով մաքսիմալ հեռավորությունը`քանի որ նա իր կարծիքով այդ պահին ամենակարող է:


4.Երեխաներ


Նկարագրություն`


Հիմնականում փողոցը վազում են`անցնելու փոխարեն`3-5 հոգով:Ինքնապաշտպանական բնազդը,վախը ոստիկանությունից և արարքի վտանգավոր լինելու գիտակցումը բացակայում է:


Պայքարելու միջոցներ`չկա:


5.ճանապարհային ոստիկանություն`


Նկարագրություն`


Նրանք գտնվում են երթևեկության կանոններից դուրս:Մտածում են,թե կատարում են կարևոր աշխատանք,բայց դա իրականությանը չի համապատասխանում,որն էլ թույլ է տալիս դասակարգել նրանց հետիոտների շարքը:


Պայքարելու միջոցներ`


Լինել սթափ,ունենալ բոլոր փաստաթղթերը,հետևել կանոններին:


6.Սիրուն աղջիկներ


Նկարագրությունը` 


Քայլում են մի գծով,հպարտ,երբեմն ծիծաղելով`աչքերը փակած:Վստահ են,որ գեղեցիկ են ու նրանց գեղեցկությունը կստիպի կանգնել կամայական վարորդի:


Պայքարելու միջոցներ`


Նա կանգ չի առնելու,հետևաբար ճանապարհը զիջել:


No comments:

Post a Comment