Saturday, February 19, 2011

Փոքրիկ իշխան`Ամենագլխավորը աչքով չես տեսնի…

Հետաքրքիր և խորհրդավոր մտքեր՝
1)-  Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի:
2)… Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում էն, թե ճանաչեցին մարդուն…
3)Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են…
4) - Մի օր քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում:
ԵՎ մի փոքր սպասելով` դու ավելացրիր.
- Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը…
- ՈՒրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխու՞ր:
Նա ոչինչ չպատասխանեց…
5) - Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը,- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն:

6)Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
7)Եվ փոքրիկ իշխան վերադարձավ աղվեսի մոտ:
- Մնաս բարով,- ասաց նա:
- Գնաց բարով,- ասաց աղվեսը:- Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է` միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի:
-  Ամենակարևորը աչքով չես տեսնի,- կրկնեց փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
-Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
- Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին…- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
-         Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը,- ասաց աղվեսը:- Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:
-         Ես իմ վարդի համար պատասխանատու եմ,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
8)- Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»
9)Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
10)Սրտին էլ է ջուր պետք:
11)Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:
12) -  Քո մոլորակի վրա,- ասաց Փոքրիկ իշխանը,- մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում … և չեն գտնում այն, ինչ փնտրում են…
-    Չեն գտնում,- համաձայնվեցի ես:
-Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ…
-  Այո, իհարկե,- համաձայնվեցի ես
Եվ Փոքրիկ իշխանը ասաց.
- Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել:
13)Չէ՞  որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…
14)Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն , հետո դրա համար կարող է և լաս:
15) - Քո մոլորակի վրա, – ասաց նա, – մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում… և չեն գտնում այն, ինչ փնտրում են…
- Չեն գտնում, – համաձայնեցի ես:
- Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ…

No comments:

Post a Comment