Monday, February 21, 2011

ՏԱՆԳՈ!!!

 Տանգոն հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է, մի փոքրիկ կյանք, որ ձգվում է պարի ընթացքում, կնոջ և տղամարդու հակամարտություն:  Տանգոն արտահայտում է  կոնֆլիկտ, խանդ , սեր, ատելություն և մարդկային այլ կրքեր

 Տանգոն Արգենտինայի` Բուենոս Այրեսի զարկերակն է, այստեղ նույնիսկ տանգոյի հուշաձան կա, որը ստեղծվել է գերազանցապես տանգոյի սիրահարների ջանքերով:Արգենտինյան տանգոն ավելի քան հարյուր տարեկան է, իսկ դեկտեմբերի 11ը տանգոյի արքա արգենտինացի երգիչ ու դերասանԿարլոս Գարդելի ծննդյան օրն է
Տանգոյի ամենակարևոր պայմանն է` պարը ղեկավարում է տղամարդը,եթե կինը փորձի ղեկավարել, պարը մեռնում է, սակայն ասում են նաև որ տանգոն պար-իմպրովիզացիա է, զույգը այստեղ մեկ ամբողջություն է , 2գլուխ, 4 ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն:
  Տանգո պարելիս չեն ժպտում, չեն խոսում, անգամ միմյանց աչքերիմեջ չեն նայում:Իսկ պարի հրավիրում են հայացքով կամ շուրթերի թեթևակի շարժումով: 

Բարձրաձայն հրավերը կարող է  դիտվել իբրև վիրավորանք: 
Տանգո նույնպես պարում են անկախ տարիքից,պարում են ամբողջ աշխարհում և ապրում ենայս պարով:
Տանգո՞, թե՞ ֆուտբոլ. որոշեք ինքներդ,  կարևորը տոնական տրամադրությունն է, իսկ այն կարելի էստեղծել ամեն օր` անգամ առանց ֆուտբոլի ու տանգոյի...

Հ. Գ. Ես այնուամենայնիվ կընտրեի նրանցով…

No comments:

Post a Comment