Friday, February 18, 2011

Հայացք դեպի անցյալ



Այդժամ ես չունեի ընկերուհի, և քանի որ 6-րդ դասարանում մենք խոստացել էինք ցանկացած իրավիճակում օգնել միմյանց, մենք գնացինք հանդեսին իրար հետ՝ որպես «լավ ընկերներ»: Հետևյալ գիշերը՝ հանդեսի ավարտից հետո, ես կանգնած էի նրա դիմաց՝ իրենց տան մոտ: Ես նայում էի, ինչպես է նա ժպտում իր հրեշտակային շուրթերով, աչուկներով և նույնիսկ չէի էլ ընկալում նրա պատմածի բուն էությունը: Տենչում էի գրկեի նրան, պինդ սեղմեի նրան ինձ, զգալ ջերմությունը նրա, ինչպես մի քանի անգամ նրա շուրթերն այրել էին այտերն իմ: Ես սիրում էի նրան, իսկ նա չգիտերիսկ ես չէի կարողանում ասել, ես գիտեի, որ նա չի նկատում սերն իմ, մենք ուղղակի «լավ ընկերներ» ենք: Հետո նա ասաց, որ հրաշալի երեկո անցկացրեց ինձ հետ, համբուրեց այտս և տուն մտավ: Ես ուզում էի ասել, որ ես ուզում եմ, որ ինքն իմանա, որ չեմ ցանկանում լինենք ուղղակի ընկերներ, ես սիրում եմ նրան, բայց ես այնպես եմ ամաչում, չգիտեմ էլ ինչու
Հիշում ես մի անգամ (չնայած դու ինչպես կարող ես հիշել այն, ինչ չես տեսել: Ես ամեն վարկյան քո մասին եմ մտածում, իսկ դու…) ես մտածում էի, որ ուզում եմ երջանիկ լինես, որ ինձ համար ընդհանրապես կապ չունի թե ում հետ ես: Պարզապես ուզում էի նայել քեզ  ու աչքերումդ երջանկություն տեսնել: Իսկ հիմա հասկացա, որ երջանիկ ես: Ինձանից էլ ես երջանիկԻնձանից, ով կարծում էր, թե գտել է իր երջանկությունը` քեզ: Իսկ հիմա սրտումս խառնվել են զայրույթը, որ երջանիկ ես ուրիշի հետ, և սերըՍեր` մաքուր, մեծ, անսահման զգացմունք, որ հիմա ինձ ստիպում է առաջ քայլել` դեպի քեզ, տեղափոխում է ինձ երազներիս աշխարհ` ուր երկուսով ենք`ես ու դուՍակայն նորից սայթաքում եմ դեպի իրականություն: Բացում եմ աչքերս ու տեսնում քեզ ու նրան, բայց միևնույն է, ես քայլում եմ դեպի ձեզ: Ախր, դու կարծես երջանիկ ես, բայց ինչու եք քայլում իմ կողմըԱխր ինքս էլ եմ ձեզ մոտենում: Եթե միայն կարողանայի կառավարել ոտքերս ու փախչել ձեզանից: Չէ, չէ, իմ սերն ավելի հզոր է: Նա կարող է շրջել սարեր, իր ջերմությամբ հալեցնել Անտարկտիդայի սառույցները, ինձ ու քեզ ստիպել թռչել երկինք ու քայլել աստղերի վրայով

No comments:

Post a Comment