Նախքան Սպունգ Բոբի մասին խոելը ներկայացնեմ Սպունգյանների` դարերով եկած պատմությունը: Առաջին Սպունգը եղել է Սպունգ Ադամը, որին այլ կերպ անվանում են նախասպունգ, նա խոսել չգիտեր և որևէ բան ցանկանալիս արտասանում էր միայն “Հունգալա-բունգալա”…
Այնուհետև գալիս են Սպունգ Կեսարի ժամանակները, երբ մեծ ճանաչում էին վայելում մարտակառքերով մրցարշավները…
Թռիչքային ձևով անցում կատարենք 20-րդ դար…Օ~, որքան տարածված են Beehive, Elvis, Afro և Rasta սանրվածքները…
Ահա և վերջապես հասանք ժամանակակից Սպունգ Բոբին: Նա ապրում է Bikini bottom-ում և աշխատում է Krusty Krab-ում…
Սա նրա սենյակն է, որտեղ նա բնակվում է իր խխունջի` Գարիի հետ…Krusty Krab-ում Սպունգ Բոբը պատրաստում է krabby patty, որի գաղտնի բաղադրատոմսը հայտնի է միայն նրան ու պարոն Քրաբսին…
Սպունգ Բոբն ունի շատ ընկերներ, բայց նրա ամենամոտ ընկերը ծովաստղ Պատրիքն է, նա միշտ կենսուրախ է, միայն բողոքում է, որ չի կարող տեսնել իր ճակատը…Նրանք ծնվել են նույն օրը, և այդ օրվանից րանք միշտ միասին են…Միասին են գնացել դպրոց…Միասին են նշում Սպունգ Բոբի ծննդյան տարեդարձը…Միասին են դիմավորում Ամանորը…Ով գիտի, գուցե մի օր էլ ամուսնանան իրար հետ:DՍպունգ Բոբն ուրիշ ընկերներ էլ ունի, ինչպես օրինակ Սքուիդվարդը , բայց նա միշտ անտրամադիր է և զայրացած…Սա էլ պարոն Քրաբսն է` Քրասթի քրաբի սեփականատերը: Նա անհատ ձեռներեց է և աշխարհում ամենից շատ փող է սիրում…Սպունգ Բոբի համար շատ դժվար ժամանակաշրջան է. նա գտնվում է այն տարիքում, երբ սկսում է ձևավորվել նրա անհատականությունը, նա կարող է վատ շրջապատի պատճառով ընդգրկվել էմոների կամ էլ գոտերի ակումբ…Կամ դառնալ Բիկինի Բոթըմի համար 1-ին ավազակը…Կամ ավելի վատ` ներգրավվել մաֆիայի կազմում…Լավ, եկեք հոռետես չլինենք, չէ որ Սպունգ Բոբն այնքան բարի է, որ միշտ փորձում է զվարճացնել և ուրախություն պարգևել Bikini bottom-ի բնակիչներին…
No comments:
Post a Comment