-Կներե՛ք,դուք այնքան նման եք իմ երրորդ կնոջը:
-Իսկապե՞ս…Փաստորեն դուք երեք անգամ ամուսնացել եք:
-Ո՛չ ,երկու:
Ոնց չեմ սիրում երբ նկարողը նկարելուց հա լղումա նկարը:
Ինչ կա ավելի ահավոր բան,քան նստել սխալ երթուղային`վերջին փողով:
Ոնց չեմ սիրում տեղ տալ երթուղայինում…Ո՞վ է այնպիսի դեմք արել ,որ խորը քնած է…
Դու՞ք էլ եք ալարում կարդալ աֆորիզմներ 3 տողից ավել:
-Ընկերս չի սիրում,երբ ես կարճ զգեստ եմ հագնում:
-Ու՞ …Էլ չես հագնո՞ւմ:
- Կարոտում եմ նրան:
-Ուրեմն ձեր մեջ ինչ-որ բա՞ն կա…
-Չէ հա…2 մբ-ի պատմություն:
Առավոտյան երկխոսություն հայելու հետ.
-Ես քեզ չեմ ճանաչում ,բայց հլը կշպարեմ քեզ…
Ո՞վ չի սիրում,երբ երկկողմանի դիսկի ոչ ճիշտ կողմն է բացվում:
-Չե՞ք ասի ձեր քաշը:
-Ո՛չ,չեմ ասի:
-Լավ գոնե սկզբի 3 թիվը ասեք:
Բուլկու կանոն: Բուլկու մեջ գտնվող եզակի չամիչը գտնվում է կծածի հակառակ կողմում:
Չկա ավելի տհաճ բան քան,երբ գնում ես խոհանոց,մի մեծ բրդուճ ես պատրաստում,գալիս ես փաթաթվում ես վերմակի մեջ ու մոռանում ես հեռակառավարման վահանակը սեղանին:
Հաճույք է զարթուցիչը անջատելն ու քնելը:
Ավելի խնդալու բան չկա,քան վիդեոն,որի մեջ մարդը մտածում է,որ իրեն ֆոտո են նկարում:
Դու՞ք էլ եք երբևէ մտածել երթուղայինում նստած`բա որ երթուղայինը շուռ գա…
Իսկ դուք երբևէ ձեր շորը չորացրե՞լ եք ֆենով:
Ինձ ասել են,որ ես գեղեցիկ եմ,խելացի ու գայթակղիչ:Գրողը տանի՛,բա երբ եմ երջանիկ լինելու:
Կգտնվի արդյոք մի աղջիկ,ով աջլիկ է ու սիրում է քսել աջ ձեռքի եղունգները:
-Ես քեզ սիրում եմ:
-Ի՞նչ:
-Կներե՛ս,կատուն անցավ ստեղնաշարիս վրայով:
-Ինչի՞ց ես վախենում:
-Ես….Քեզ կորցնելուց:Իսկ դո՞ւ:
-Իսկ ես տառականներից:
No comments:
Post a Comment