Saturday, February 19, 2011

Նորը`դա լավ մոռացված հինն է…


<<Նորը`դա լավ մոռացված հինն է>> արտահայտությունը բոլորս գիտենք:Շարժվում ենք նույն սկզբունքով ու տեսնում,թե ինչ ստացվեց արդյունքում…)))
1.Փոքրը`դա լավ կտրած մեծն է:
2.Մահացածը`դա լավ սպանած ողջն է:
3.Կանաչը`դա լավ կապտեցրած դեղինն է:
4.Նիհարը`դա լավ չսնված չաղն է:
5.Ճապոնականը`դա լավ քողարկված չինականն է:
6.Կեղտոտը`դա լավ մաշված մաքուրն է:
7.Հոտածը`դա լավ թաքցրած թարմն է:
8.Խմածը`դա լավ ման եկած սթափն է:
9.Իմը`դա լավ գողացված ուրիշինն է:
10.Վառածը`դա լավ եփած հումն է:
11.Հայկականը`դա լավ սեփականաշնորհված չինականն  է:
12.Սովետականը`դա լավ ճանաչված շամպայնն է:
13.Լավը`դա լավ գովազդած վատն է:
Եթե նոր`նմանատիպ մտքեր լինեն,անպայման թողեք մեկնաբանություններիտեսքով:Շնորհակալություն… ;)

No comments:

Post a Comment