Sunday, March 6, 2011

Երբ գալիս է սերը…

Երբ գալիս է սերը սկսում ես ապրել այլ կերպ:Ամեն օր գլուխդ բարձին դնելիս և աչքերդ փակելուց առաջ շնորհակալություն ես հայտնում ճակատագրին,որ նա կողքիդ է…Քեզ թվում է ,թե հեքիաթում ես…Ու ամենահաճելին էլ այն է,որ առավոտյան աչքերդ բացում ես ու հասկանում,որ գտնվում ես նույն հեքիաթում…
Երբ գալիս է սերը նախկինում սիրո գոյության մասին հարցականներն ու կասկածները վերանում են:Վերանում են նրա հայտնվելուն պես:
Երբ սիրում ես,բոլոր ծրագրերդ կառուցում ես նրա հետ:Բոլոր ճանապարհներդ տանում են դեպի նա:
Երբ գալիս է սերը….գալիս են նաև sms-ները:Անհամբեր սպասում ես նրա sms-ներին, տխրում`չստանալով:Ու ժպտում`կարդալով նրա անունը…
Նույնիսկ երբ նա խանգարում է քունդ…
Երբ գալիս է սերը`գնահատում ես իրական արժեք ունեցող  նվերները:Սկսում ես գիտակցել ,որ նա է քեզ տրված նվերը, ամենամեծ ու անգին նվերը:
Երբ գալիս է սերը`քաղցրանում է կյանքում ամեն ինչ…Ու այդ քաղցրության մեջ չես զգում դառնությունը ամեն տեսակի:
Երբ գալիս է սերը,սկսում ես հոգ տանել նրա առողջության մասին…
Երբ գալիս է սերը գալիս են նաև վեճերը…Վիճում ես,հետո հիշում ու ծիծաղում:Ու հասկանում ես,որ….
…որ բառերը երբեք չեն կարող արտահայտել այն ինչ զգում ես ու ակամա պարզելով թևերդ ասում ես.
-Սիրում եմ քեզ այ էսքան…
Ու գիտակցում ես,որ ապրում ես,որովհետև սիրում ես և սիրում ես`դրա համար էլ ապրում ես…

No comments:

Post a Comment